«Գևորգ Մարզպետունի». Audiobook

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 апр 2025
  • Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը:
    Մուրացանը ցանկանում էր Գևորգ Մարզպետունու կերպարի միջոցով ժողովրդին փոխանցել իր սերը հայրենիքի նկատմամբ։ Շատ քննադատներ կարծում են, որ Մարզպետունու շուրթերով խոսում է ինքը՝ հեղինակը։
    Վեպի գաղափարը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն է արաբական զավթիչների դեմ: Վեպի գլխավոր հերոսը Գևորգ Մարզպետունի իշխանն է: Նրա նպատակն էր կենտրոնախույս պետությունը դարձնել կենտրոնաձիգ պետություն և վերջին հագարացուն դուրս շպրտել հայրենիքից:
    Իշխանն ասում է, որ պիտի ապացուցի՝ ամրոցների և իշխանական զորության մեջ չի ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնազոհության մեջ, որ քսան նահատակներն ավելի արժեն, քան քսան հազար զինվորներից կազմված բանակը: Մարզպետունին որդուն՝ Գոռին, իր զինվորների հետ հավասար է համարում: Իշխանը մտածում էր, որ մեկ է, մահը պետք է գա, ավելի լավ է հայրենիքի համար պայքարում իր որդու մահը տանի, եթե աստված այդպես է որոշել: Մարզպետունին ազգերի գոյության հիմքը տեսնում էր ընտանիքի ամրության մեջ:
    «Գևորգ Մարզպետունի» վեպը դպրոցական ծրագրերի ամենասիրելի ստեղծագործություններից է, որի գաղափարն է՝ հայրենասիրությունը վեր է ամեն ինչից:
    Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։

Комментарии • 6

  • @HaykazGevorgyan-k2p
    @HaykazGevorgyan-k2p Месяц назад +1

    Հոյակապ աշխատանք է արվել ։ Շնորհակալություն ։ Կարծես ֆիլմ դիտեի։

  • @tammacmillan1803
    @tammacmillan1803 Год назад +5

    Гениально! Вот на какие сюжеты сериалы надо снимать.

  • @TatyanaTorosyan
    @TatyanaTorosyan Месяц назад +1

    Ես արդեն երրորդ անգամն եմ կարդում, Մարզպետունին հայրենասիրության տիպար է

  • @arturaharonyan8827
    @arturaharonyan8827 6 месяцев назад +2

    Շնորհակալություն շատ , իսկ շարունակություն լիելու՞ է:

  • @naras4665
    @naras4665 Год назад +5

    Спасибо большое за шедевр

  • @naras4665
    @naras4665 Год назад +4

    По больше бы таких произведений